Օտարերկրյա ընկերությունների համար կհեշտացվի լիցենզավորման տրմադրման կարգը |hetq.am|
13:03 - 21 հոկտեմբերի, 2021

Օտարերկրյա ընկերությունների համար կհեշտացվի լիցենզավորման տրմադրման կարգը |hetq.am|

hetq.am: Օտարերկյա պետության կողմից տրված համապատասխան լիցենզիայի (կամ համարժեք թույլտվության) առկայության դեպքում այսուհետ լիցենզավորման թույլտվությունը կտրամադրվի պարզեցված ընթացակարգով՝ առանց ՀՀ կառավարության քննարկման ներկայացման։ Որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 21-ի նիստում։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախ նշեց, որ 78 գործունեության տեսակից Կառավարությունն առանձնացրել է 18-ը, որոնց նկատմամբ կարող են ավելի հեշտ լիցենզավորվելու պայմաններ առաջարկել օտարերկրյա ընկերություններին։

Նման հնարավորություն կունենան Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձինք։

Լիցենզավորումը կտրամադրվի առանց ՀՀ կառավարության քննարկման՝ մասնավոր պահնորդական գործունեության, ինկասացիոն ծառայությունների մատուցման, փոստային կապի, միջուկային, ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման գործունեության, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման, ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերրեի և կազմակերպությունների կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման։

Նախատեսվող փոփոխությամբ կհեշտացվեն նաև քաղաքաշինության կոմիտեի կողմից լիցենզավորվող գործունեության հետևյալ տեսակները՝ քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում, քաղքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարության իրականացում, շինարարության որակի տեխնիակական հսկողություն, ինժեներական հետազննում, շենքերի և շինություններրի տեխնիկական վիճակի հետազննություն։ 

«Էապես բարելավվում ենք գործարար միջավայրը հետևյալ ոլորտներում և թույլ ենք տալիս, որպեսզի օտարերկրյա ընկերությունները կարողանան ավելի հեշտ մասնացել Հայաստանում տնտեսական գործունեությանը՝ պարզեցված ընթացակարգով լիցենզավորվելու միջոցով»,- եզրափակեց Վահան Քերոբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել