Պետական աջակցություն կստանան այն գործատուները, որոնք աշխատանքի կընդունեն ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող անձանց
12:11 - 21 հոկտեմբերի, 2021

Պետական աջակցություն կստանան այն գործատուները, որոնք աշխատանքի կընդունեն ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող անձանց

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում՝  չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց նախագիծ, որի նպատակն է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման կարգի ապահովումը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում պետական բյուջեում կատարել վերաբաշխում:

Կառավարությունը հավելել է նաև, որ  2021 թ․-ի օգոստոսի որոշմամբ է նախատեսվել 2021 թ․-ի ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք  ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին  աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին տրամադրել պետական աջակցություն: Ծրագիրը կիրականացվի 50 շահառուի, այդ թվում՝ 5 հաշմանդամություն ունեցող անձի համար աշխատատեղի հարմարեցմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել