Երևանում ապօրինի շինության քանդման ժամանակ միջադեպ է եղել ոստիկանի և քաղաքացու միջև. ծառայողական քննություն է նշանակվել |armtimes.com|
11:34 - 21 հոկտեմբերի, 2021

Երևանում ապօրինի շինության քանդման ժամանակ միջադեպ է եղել ոստիկանի և քաղաքացու միջև. ծառայողական քննություն է նշանակվել |armtimes.com|

armtimes.com: Երեկ երեկոյան, երբ Երեւանի քաղաքապետարանն աապօրինի շինությունների քանդման հերթական աշխատանքներն է իրականացրել, լարված իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքի 7-րդ զանգվածում։

Քաղաքացիները փորձել են թույլ չտալ, որ քանդեն Նոր Նորքի Հունան Ավետիսյան 5 հասցեում գտնվող 2 քարե շինությունները, որոնք ծառայել են որպես ավտոտնակ: Քանդման աշխատանքները խոչընդոտող քաղաքացիների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել:

Համացանցում են հայտնվել կադրեր, որտեղ երեւում է՝ ինչպես է ոստիկանը հարվածում քաղաքացիներից մեկին: Մեկ հոգի էլ բերման է ենթարկվել ոստիկանություն:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնեց՝ կատարվածի առիթով, ոստիկանապետի հանձնարարությամբ, ծառայողական քննություն է նշանակվել։

«Երեւանի քաղաքապետարանի քանդման աշխատանքներ է կատարել, ոստիկանությունն էլ, ինչպես միշտ, հասարակական կարգն է ապահովել։ Բերման ենթարկված անձն արձանագրության կազմումից հետո բաց է թողնվել»,- ասաց Ջանոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել