Մալթայի Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
20:32 - 20 հոկտեմբերի, 2021

Մալթայի Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջորջ Ա. Սաիդ-Զամիթին (նստավայրը՝ Վալետա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշեց, որ կփորձի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-մալթական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական, տնտեսական, գիտական և կրթական ոլորտներում համագործակցային օրակարգ ձևավորելու հեռանկարները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել