«Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են 1-ով, ՔՊ-ի ձայներն ավելացել են 9- ով. ԿԸՀ-ն ավարտել է վերահաշվարկը
18:02 - 20 հոկտեմբերի, 2021

«Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են 1-ով, ՔՊ-ի ձայներն ավելացել են 9- ով. ԿԸՀ-ն ավարտել է վերահաշվարկը

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ին, ժամը 16.00-ին ավարտել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները: 

Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, մանրամասնելով, որ վերահաշվարկվել է ընդհանուր թվով 9 տեղամասերի քվերակության արդյունքները՝ 7-ը Տաթև համայնքում և մեկական Գորիս և Տեղ համայնքներում։

Նշվում է, որ վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, քարտուղարները, իսկ առանձին դեպքերում՝ նաև տեղամասային հանձնաժողովների անդամները,  յուրաքանչյուր կուսակցությունից մեկական  վստահված անձինք, երկու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և տեղական դիտորդներ:

Վերահաշվարկի արդյունքում հստակեցվել է, որ Գորիս համայնքում «Առուշ Առուշանյան» կուսակցությունների դաշինքի կողմ ձայները պակասել են 1-ով, իսկ անվավեր քվեաթերթիկներն ավելացել են 1-ով։

Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 1-ով, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը շտկվել է և անճշտությունների չափը պակասել է 100-ով։

Տաթև համայնքում՝ վերահաշվարկ իրակացված բոլոր յոթ տեղամասերի արդյունքների հանրագումարում «Ապրելու երկիր» կուսակցության կողմ ձայները չեն փոփոխվել, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության կողմ ձայները ավելացել են 3-ով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 8-ով: Անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 11-ով, անճշտությունների չափն ավելացել է 3-ով։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել