«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան նոր ատոմակայանի կառուցման հարցը քննարկելու |armenpress.am|
17:44 - 20 հոկտեմբերի, 2021

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան նոր ատոմակայանի կառուցման հարցը քննարկելու |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նոյեմբերի սկզբին կայցելի Հայաստան: Այդ մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ «Ռոսատոմ»-ի ղեկավարի այցի օրակարգում ընդգրկված են գործող Հայկական ատոմային էլեկտրակայանի ժամկետի կրկնակի երկարաձգմանն ու նոր ատոմակայանի կառուցմանն առնչվող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել