Դամասկոսում ավտոբուսի պայթյունի հետևանքով առնվազն 27 զինվորական է զոհվել |azatutyun.am|
16:31 - 20 հոկտեմբերի, 2021

Դամասկոսում ավտոբուսի պայթյունի հետևանքով առնվազն 27 զինվորական է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Առնվազն 27 մարդ է զոհվել Սիրիայի մայրաքաղաքում զինվորականների տեղափոխող ավտոբուսի պայթեցման հետևանքով։

Սա ամենաարյունալի հարձակումն է Դամասկոսում 2017 թվականից ի վեր, երբ 31 մարդ էր զոհվել մահապարտի հարձակման հետևանքով, որի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ավտոբուսն «ահաբեկչական հարձակման» է ենթարկվել կամուրջը հատելիս, հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ` տեղի է ունեցել երկու պայթյուն, դեպքի վայրում հայտնաբերվել է ևս մեկ պայթուցիկ սարք, որը չէր հասցրել գործել։

Տեղի ունեցածի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։

Սիրիայում ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող հակամարտությունը շուրջ 350 հազար մարդու կյանք է խլել, երկրի բնակչության կեսը փախստական է դարձել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել