Ճապոնիայում  ժայթքել է Ասո հրաբուխը |armenpress.am|
16:08 - 20 հոկտեմբերի, 2021

Ճապոնիայում ժայթքել է Ասո հրաբուխը |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի Կումամոտո հարավարեւմտյան պրեֆեկտուրայում տեղի Է ունեցել Ասո հրաբխի ժայթքում:

Այդ մասին հաղորդել Է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը:

Ծխի եւ մոխրի սյունը բարձրացել Է 3500 մետր: Գրանցվել Է հրաբխային քարերի արտանետում 1 կիլոմետր տարածության վրա:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են քարերի արտանետումների եւ մինչեւ 2 կիլոմետր տարածությամբ հրաբեկորաքարերի հոսքերի վտանգավորության մասին:

Օդերեւութաբանները վտանգավորության մակարդակը հինգ հնարավորից բարձրացրել են մինչեւ երրորդ, ինչը նշանակում Է լեռանը մոտենալու եւ դրա վրա բարձրանալու արգելք:

Հրաբխից 130 կիլոմետր հեռավորությամբ գտնվում Է «Իկատա» ատոմային Էլեկտրակայանը: Ասո հրաբուխը բաղկացած Է հրաբխային շղթայից, որոնցից ամենաակտիվը Նակադակեն Է: 2017 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ժայթքման ժամանակ մոխրի եւ ծխի սյունը բարձրացել Էր 2 հազար մետր:

1953 թվականին տեղի ունեցած ժայթքման ժամանակ քարերի արտանետումից տուժել Է 90 մարդ:

1958 թվականին ժայթքելու հետեւանքով 12 մարդ Է զոհվել քարերի արտանետման պատճառով, իսկ 1979 թվականին պայթյունանման ժայթքման ժամանակ զոհվել Է 3 մարդ:

Այս ժամի դրությամբ տուժածների եւ վնասների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել