Քաբուլում պայթյուն է որոտացել |armenpress.am|
10:32 - 20 հոկտեմբերի, 2021

Քաբուլում պայթյուն է որոտացել |armenpress.am|

armenpress.am: Հոկտեմբերի 20-ին հուժկու պայթյուն է որոտացել Քաբուլում: Այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Դեխմազանգի շրջանում՝ սահմանապահ ոստիկանության շտաբի շենքի դիմաց: Անհայտ անձը նռնակ է նետել ընթացող ավտոմոբիլի վրա, որը պատկանում էր երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալներին:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության՝ թալիբների կողմից նշանակված մամուլի քարտուղար Քարի Սայիդ Հոստին հավաստել է միջադեպի մասին տեղեկատվությունը եւ հայտնել «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» (պետության՝ արմատականների կողմից օգտագործվող անվանումը) երկու զինյալների վիրավորվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել