Դավիթ Գալստյանը կմնա կալանավորված. պաշտպան |tert.am|
14:00 - 19 հոկտեմբերի, 2021

Դավիթ Գալստյանը կմնա կալանավորված. պաշտպան |tert.am|

tert.am: Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը կմնա կալանավորված: Այս մասին հայտնեց Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ մեր բողոքը»,-նշեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում,  կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել