Բաքուն համարժեքորեն կպատասխանի սահմանազատման հարցում Հայաստանի դրական քայլերին․ Բայրամով |azatutyun.am|
15:42 - 18 հոկտեմբերի, 2021

Բաքուն համարժեքորեն կպատասխանի սահմանազատման հարցում Հայաստանի դրական քայլերին․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Բաքուն համարժեքորեն կպատասխանի սահմանազատման հարցում Հայաստանի դրական քայլերին», - այսօր Քաթարի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանը հանդես է գալիս հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա», - հայտարարել է Բայրամովը։

«Խիստ կարևոր է շուտափույթ կերպով սկսել երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Ադրբեջանը ուշադրությամբ հետևում է այս ուղղությամբ ծավալվող գործընթացներին։ Յուրաքանչյուր ոք կարող է համոզված լինել՝ հակառակ կողմի ցանկացած դրական քայլ մեր կողմից համարժեքորեն կընկալվի և մենք դրական քայլեր կձեռնարկենք», - հայտարարում էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։

Բայրամովը կրկին ընդգծել է եռակողմ համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը՝ նշելով, որ «միայն հաղորդակցության ուղիների վերաբացումն է ի վիճակի տարածաշրջանում կանխատեսելի իրավիճակ ստեղծել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել