Վլադիմիր Հովհաննիսյանն ազատվել է ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից
11:36 - 18 հոկտեմբերի, 2021

Վլադիմիր Հովհաննիսյանն ազատվել է ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝

1. Վլադիմիր Հովհաննիսյանին ազատել հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ հատուկ քննչական ծառայության լուծարման հիմքով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրվանից»,- նշված է որոշման մեջ:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել