Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 15․9 %-ը
17:10 - 17 հոկտեմբերի, 2021

Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 15․9 %-ը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալների համաձայն՝ ժամը 14։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցության ամենաբարձր ցուցացինշը գրանցվել է Տաթև` 33 % (1348) և Մեղրի` 30.8 % (2640) համայնքներում։

«Գյումրիում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 11.31 %-ը (12382), Գորիսում՝ 24 %-ը (4968), Դիլիջանում՝ 21,1 %-ը (3884), Ֆերիկում՝ 8,5 %-ը (23), Շամիրամում՝ 19,3 %-ը (101), Ֆիոլետեվոյում՝ 18,5%-ը (149), Տեղ համայնքում՝ 28,3 %-ը (1102)։

Ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 15․9 %-ը (26627)»,- նշված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել