«ՔՊ»-ի գովազդային պաստառներ են փակցվել Գյումրիի մի շարք կառույցների վրա․ քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյան
16:05 - 17 հոկտեմբերի, 2021

«ՔՊ»-ի գովազդային պաստառներ են փակցվել Գյումրիի մի շարք կառույցների վրա․ քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյան

2021 թվականի հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը թիվ 4, 37, 40, 41 դպրոցների, «Ընտանիք» հասարակական կազմակերպության, «Անի» մանկապարտեզի և ընտրատեղամաս հանդիսացող այլ տարածքների մերձակայքում, խախտելով ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված քարոզչություն իրականացնելու արգելքը, փակցրել են Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ՝ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանի և թիվ 4 քվեաթերթիկի լուսանկարներով գովազդային պաստառներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանը։ 
 
«Թույլ տրված օրինախախտման մասին 17.10.2021թ. ժամը 09.30-ի սահմաններում իրազեկում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»,- ասված է գրառման մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել