Բրիտանացի պատգամավորը սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ |armenpress.am|
20:40 - 15 հոկտեմբերի, 2021

Բրիտանացի պատգամավորը սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ |armenpress.am|

armenpress.am: Հարձակման արդյունքում սպանվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Դեյվիդ Էմեսը: Այս մասին հայտնում է  Euronews-ը:

Պատգամավորի վրա հարձակվողը եղել է 25 տարեկան: Նա մի քանի անգամ դանակով հարվածել է պատգամավորին Բելֆարես եկեղեցում  ընտրողների հետ հանդիպմանը: 25-ամյա անձը ձերբակալվել է, հանցագործության դրդապատճառները հետաքննվում են:

Վերջին 5 տարվա ընթացքում սա բրիտանացի պատգամավորի առաջին սպանության դեպքն է: 2016 թվականին Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Ջո Քոքսը սպանվել էր իր գրասենյակի մոտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել