ՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են տեխնիկական անվտանգության բնագավառի խնդիրները
20:22 - 15 հոկտեմբերի, 2021

ՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են տեխնիկական անվտանգության բնագավառի խնդիրները

 ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտնագության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի խնդիրների, դրանց լուծման արդյունավետ եղանակների կիրառման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմնից։

«Հանդիպմանը մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն քաղաքաԽաչունցը, ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․Գևորգյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ տնօրեն Վ․Հովսեփյանը, Տեխնիկական փորձաքննությունների անվտանգության կենտրոն» ՍՊԸ տնօրեն Լ․ Բեգլարյանը, ««Դամի» տեխնիկական անվտանգության ծառայություն» ՍՊԸ տնօրեն Գ․Գալստյանը, Պրոմէքսպերտ գրուպ» ՍՊԸ տնօրեն Կ․ Բոյաջյանը և «ԱԱ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊԸ փոխտնօրեն Վ․ Գասպարյանը։  

ՀՀ ՔՏՀԱ տեսական մարմնի ղեկավար Գ․Շախբազյանը խոսեց «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, իրավական նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտության մասին։ Նա ներկայացրեց խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը, ինչպես նաև ՏՄ-ի կողմից  ստուգումների արդյունքում արձանագրված իրավիճակի  ընդհանուր պատերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են տեխնիկական անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի,  առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների մշակման և դրանց արդյունավետ կիրառման մասին հարցեր։

«Ելնելով տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում արձանագրված խախտումների վերլուծության պատկերից՝ ՏՄ ղեկավար Գեղամ Շախբազյանը հստակ արձանագրեց, որ մինչ այժմ ՏՄ-ն իրականացրել է և այսուհետ ևս կիրականացնի ստուգմամբ արձանագրված  խնդիրների կարգավորմանն ուղղված իր վերահսկողական գործառույթները՝ կիրառելով էլ ավելի խիստ վարչարարություն և պատասխանատվության միջոցներ։

Այդ համատեքստում նա հանդիպմանը ներկա ընկերությունների ղեկավարներին հիշեցրեց, որ պետք է կանխարգելիչ քայլեր կատարելու և անել հնարավորը՝ տեխնիկական անվտանգության ոլորոտում խախտումներ թույլ չտալու  համար»,- հայտնում են տեսչական մարմնից։

«Տեխնիկական անվտանգության մասնագետների միության» ՀԿ նախագահ Վլադիրմիր Հովսեփյանն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է նախ՝ ստացված արդյունքներից ելնելով կատարել առկա ռիսկերի գնահատում ու վերլուծություն,  որից հետո շահագրգիռ կառույցների, ՀԿ-երի հետ կազմակերպել ակտիվ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների ու լրացումների առաջարկներ ներկայացնելու և հետագայում դրանք ավելի արդյունավետ կիրառելու համար։

Հանդիպման վերջում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում ևս տեսչական մարմնի նախաձեռնությամբ նմանատիպ ոլորտային քննարկումներ կազմակերպելու  վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել