Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով եղել է ՌԴ–ում, որտեղ հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների հետ
17:21 - 15 հոկտեմբերի, 2021

Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով եղել է ՌԴ–ում, որտեղ հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների հետ

Հոկտեմբերի 6-15-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վլադիմիրի շրջանում, Մոսկվա, Պյատիգորսկ և Սոչի քաղաքներում արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի, նրա արցախյան հատվածի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանը, Արցախի զարգացման գործընթացին Ռուսաստանի հայ համայնքի  ներգրավմանն առնչվող հարցեր։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել