Ադրբեջանը բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ փորձ է անում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում․ Արցախի ԱԳՆ
15:57 - 15 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանը բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ փորձ է անում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրկին փորձ է արվում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ։

Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի ճնշման ու  ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Այսպիսի քաղաքականությունը նաև հարված է Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը։

Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի քաղաքականությունը որակում է որպես ահաբեչություն և ապակառուցողական դիրքորոշման դրսևորում։

Կրկին անգամ ընդգծում ենք, որ նման քայլերով Արցախին չեն վախեցնելու։ Արցախահայությունը հաստատակամ է ապրել իր պատմական հայրենիքում, պաշտպանել իր ինքնիշխանությունն ու արժանապատվությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել