Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել է |azatutyun.am|
13:28 - 15 հոկտեմբերի, 2021

Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել է |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը Կալիֆորնիայում հոսպիտալացվել է, սակայն հիվանդությունն առնչություն չունի COVID-19-ի հետ, հայտնել է նրա խոսնակը։

CNN-ի տվյալներով՝ 75-ամյա Քլինթոնի առողջական վիճակի վատթարացման պատճառը արյան մեջ հայտնաբերված սեփսիս վարակն է։

«Նա ապաքինվում է, տրամադրությունը լավ է, անչափ շնորհակալ է բժիշկներից, բուժքույրերից և բուժանձնակազմից, ովքեր հրաշալի խնամք են տանում նրա նկատմամբ», - Թվիթերում գրել է նախկին նախագահի խոսնակ Անխել Ուրենան։

2004 և 2010 թվականներին Բիլ Քլինթոնի սրտի ծանր վիրահատությունների էր ենթարկվել, ինչից հետո քաղաքական գործիչը դարձել է բուսակեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել