Վարչապետի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը
11:48 - 15 հոկտեմբերի, 2021

Վարչապետի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին որոշում է ստորագրել՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ազատման մասին:

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սուրեն Ամիրյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։

Նշնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի՝ 2020 թվականի մայիսի 4-ի որոշմամբ։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել