Թբիլիսիում տեղի է ունեցել Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով մեծամասշտաբ բողոքի ցույց |armtimes.com|
10:45 - 15 հոկտեմբերի, 2021

Թբիլիսիում տեղի է ունեցել Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով մեծամասշտաբ բողոքի ցույց |armtimes.com|

armtimes.com: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակում երեկ երեկոյան ընթացել է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույցը։  Տվյալ հատվածում երթևեկությունն արգելափակվել է, հրապարակում են եղել նաև ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժման» առաջնորդներն ու կողմնակիցները: 

Տարածքում են եղել նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ավտոբուսներով տարածք են բերվել նաև հատուկ նշանակության ջոկատայիններ: 

Երեկվա հանրահավաքի հետ կապված՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բոլորին խաղաղության կոչ է արել, և ասել, որ եկրին հանգստություն է պետք։ 

Ղարիբաշվիլին նշել է, որ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ գործի վրա․

Միխեիլ Սաակաշվիլին էլ հայտարարել է, որ, եթե չկարողանա իր կյանքով փրկել երկիրը, ապա իր մահը փարոս կլինի ճանապարհի համար։ 

«Այսօր ես վրաց հասարակությանը չեմ տեսնում և իմ ձայնը կենդանի չի լսվում, և եթե ես չկարողանամ կյանքով փրկել իմ երկիրը, գուցե իմ մահը դեռևս փարոս լինի ճանապարհի համար: Ես դա ասում եմ առանց որևէ պաթոսի»,-ասել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել