Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը․ հայկական կողմն ունի վիրավորներ․Արցախի ՊՆ
23:50 - 14 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը․ հայկական կողմն ունի վիրավորներ․Արցախի ՊՆ

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ 
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել