Միջադեպը հաստատում է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների խիստ պահպանման անհրաժեշտությունը․ Զախարովան՝ Մարտակերտի բնակչի սպանվելու մասին |armtimes.com|
13:49 - 14 հոկտեմբերի, 2021

Միջադեպը հաստատում է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների խիստ պահպանման անհրաժեշտությունը․ Զախարովան՝ Մարտակերտի բնակչի սպանվելու մասին |armtimes.com|

armtimes.com: Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում՝ Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցների հետևանքով Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի մահվան կապակցությամբ: Այս մասին այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովայի խոսքով՝ սույն ողբերգական միջադեպը հաստատում է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների խիստ պահպանման անհրաժեշտությունը։

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել գերիներին և փոխանակվել ականապատ դաշտերի քարտեզներով»,- շեշտել է Զախարովան: 

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել