Կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը մոտ 400 միլիոն դրամ արտոնություն տվեց |armtimes.com|
12:23 - 14 հոկտեմբերի, 2021

Կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը մոտ 400 միլիոն դրամ արտոնություն տվեց |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին մոտ 400 միլիոն դրամ արտոնություն հատկացնելու մասին նախագիծին: 

«Նախագծով մասնավորապես առաջարկվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել 2020 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած 377 միլիոն 548 հազար դրամ շահութաբաժնի վճարումից և այդ գումարի չափով բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բնականոն գործունեության ապահովման համար ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։ 

Մասնավորապես նշվում է, որ ընկերու­թյանը պատկանող ամենամեծ ԱՍԲ-1 նկա­րահանման տաղավարի տեխնիկական միջոց­ները դեռևս անալոգային են և չեն համապա­տասխանում նկարահանման ու հեռարձակ­ման ժամանակակից տեխնիկական չափորոշիչ­ներին, ինչի հետևանքով ԱՍԲ-1 նկարա­հան­ման տաղավարում նկարահանումներն իրակա­նացվում են ընկերությանը պատկանող շարժա­կան հեռուստակայանի միջոցով, որն աշխա­տում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչի խափանումը կարող է խաթարել Ընկերու­թյան բնա­կանոն աշխա­տանքը, իսկ դրա հետևանքով առա­ջա­ցող հնարավոր խնդիրների լուծումը մոտ ապագայում անխուսափելիորեն կպահանջի ավելի մեծ ֆինան­սական միջոցներ։

Նշենք, որ տվյալ հարցը ներառված էր Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել