Աֆղանստանում թալիբների բարձրաստիճան պատվիրակությունն առաջին պաշտոնական այցն է կատարում. մեկնել են Թուրքիա |armtimes.com|
11:35 - 14 հոկտեմբերի, 2021

Աֆղանստանում թալիբների բարձրաստիճան պատվիրակությունն առաջին պաշտոնական այցն է կատարում. մեկնել են Թուրքիա |armtimes.com|

armtimes.com: Աֆղանստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ «Թալիբան» շարժման կողմից ժամանակավոր կառավարության կազմում նշանակված արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթթաքիի գլխավորությամբ, այսօր պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է աֆղանական Bakhtar գործակալությունը, այցն իրականացվում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի անձնական հրավերով:

Սա առաջին պաշտոնական այցն է Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց և երկրի համար նոր կառավարություն ստեղծելուց հետո: Ծրագիրը ներառում է երկկողմ հարաբերությունների, հումանիտար օգնության, առևտրի հարցերի շուրջ բանակցություններ:

Սեպտեմբերի 7-ին Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը հայտարարեց նոր կառավարության կազմը: Մոլլա Մոհամմադ Հասան Ախունդը նշանակվեց վարչապետ, իսկ նրա տեղակալներն էին արմատականների քաղաքական թևի առաջնորդ մոլլա Աբդուլ Հանի Բարադարը և շարժման քաղաքական թևի ղեկավարի տեղակալ մոլլա Աբդուլ Սալամ Հանաֆին:

Թալիբանը սկսել է լայնածավալ գործողություն Աֆղանստանի վրա վերահսկողություն հաստատելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը գարնանը հայտարարեց իր զինված ուժերը այնտեղից դուրս բերելու որոշման մասին: Օգոստոսի 15-ին արմատականներն առանց կռվի մտան Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Զանին հեռացավ երկրից:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել