Թուրքիայի նախագահը քառօրյա այց կկատարի աֆրիկյան երկրներ |armenpress.am|
15:51 - 13 հոկտեմբերի, 2021

Թուրքիայի նախագահը քառօրյա այց կկատարի աֆրիկյան երկրներ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 17-ին քառօրյա այցով կմեկնի աֆրիկյան երկրներ:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը այցի շրջանակում կլինի  Անգոլայում, Նիգերիայում եւ Տոգոյում:

Աֆրիկյան ուղղությունը համարվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Անկարայի համագործակցությունը աֆրիկյան երկրների հետ բազմակողմանի է՝ հիմնված քաղաքական, հումանիտար, տնտեսական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանման սկզբունքների վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել