Հայտնի են ՀՀԽ անդամների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի հաղթողների անունները
17:28 - 12 հոկտեմբերի, 2021

Հայտնի են ՀՀԽ անդամների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի հաղթողների անունները

Հոկտեմբերի 12-ին կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների երկու թափուր տեղերի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամներ:

Ինչպես հայտնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից, հանձնաժողովի 5 անդամներն են ՀՀ մշակույթի նախկին նախարար, թարգմանիչ, բանաստեղծ (մրցութային հանձնաժողովի նախագահ) Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես), Արտյոմ Երկանյան՝ հեռուստամեկնաբան, հաղորդավար, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի անդամ, «Կոմիտասի թանգարան֊ինստիտուտ» ՊՈԱԿ֊ի տնօրեն,արվեստագիտության թեկնածու Նիկոլայ Կոստանդյանը, Հայաստանի ազգային ռադիոյի և կինոկենտրոնի  դիզայներ, Երևանի տոնահանդիսությունների և Մոսկվայի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նկարիչ Աշոտ Համբարձումյանը, Հայաստանի (ցանցային) օպերատորների միության նախագահ Քրիստինե Գյոնջյանը:

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համար հայտ էին ներկայացրել տասնմեկ հոգի՝ Ամասիա Հովհաննիսյանը, Վանիկ Խեչոյանը, Վասակ Դարբինյանը, Իրինա Բարսեղյանը, Միքայել Յալանուզյան, Վարուժան Օլքինյանը, Շամիր Շախիրյանը, Հովհաննես Երանյանը, Սարգիս Հովսեփյանը, Արման Վարդանյան, Գագիկ Գինոսյանը:

Մրցութային հանձնաժողովը հաղթողներին որոշելու նպատակով կատարել է քվեարկություն, որի արդյունքում Վանիկ Խեչոյանը ստացել է 1, Վասակ Դարբինյանը՝ 3, Վարուժան Օլքինյանը՝ 4, Հովհաննես Երանյանը՝ 1 և Գագիկ Գինոսյանը՝ 1 կողմ ձայն:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակիցների՝ Վասակ Դարբինյանի և Վարուժան Օլքինյանի մասին որոշումները կներկայացվեն ՀՀ վարչապետի հաստատմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել