Հայտնի է՝ որ համայնքներում դեկտեմբերի 5-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ |armtimes.com|
12:14 - 12 հոկտեմբերի, 2021

Հայտնի է՝ որ համայնքներում դեկտեմբերի 5-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ |armtimes.com|

armtimes.com:  Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերի համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից: 

Ներկայացնում ենք այն համայնքները, որտեղ դեկտեմբերին 5-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:

Արագածոտնի մարզում ընտրությունները կայանալու են Աշտարակ, Ապարան և Թալին համայնքներում:

Արարատի մարզում ընտրություններ կլինեն Արարատ, Արտաշատ, Մասիս և Վեդի համայնքներում: 

ՏԻՄ ընտրությունների թվով ամենամեծը Արմավիրի մարզն է: Այստեղ ընտրություններ կկայանան Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար համայնքներում: 

Գեղարքունիքի մարզում համայնքները հետևյալն են՝ Վարդենիս, Գավառ, Մարտունի և Սևան: 

Լոռիի 4 համայնքներում նույնպես կկայանան ՏԻՄ ընտրություններ, դրանք են՝ Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ: 

Կոտայքի մարզում համայնքները 6-ն են՝ Աբովյան, Հրազդան, Նոր Հաճն, Ծաղկաձոր, Նաիրի, Գառնի: 

Դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք և Արթիկ համայքներում ևս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ:

Վայոց ձորում համայնքները 3-ն են՝ Ջերմուկ, Եղեգնաձոր և Վայք, իսկ Տավուշում ընդամենը 1-ը՝ Նոյեմբերյան: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել