Նպատակաուղղված փորձեր ենք տեսնում` «թեժացնելու» իրավիճակն Ասիայում. Լավրովը՝ ուժերը տարածաշրջանում վերադասավորելու ԱՄՆ ձգտման մասին |tert.am|
10:55 - 12 հոկտեմբերի, 2021

Նպատակաուղղված փորձեր ենք տեսնում` «թեժացնելու» իրավիճակն Ասիայում. Լավրովը՝ ուժերը տարածաշրջանում վերադասավորելու ԱՄՆ ձգտման մասին |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն Աֆղանստանից հեռանալուց հետո ձգտում է իր ուժերը վերադասավորել Ասիայում և աֆղան փախստականների հոսքերն ուղղել տարածաշրջան: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ցավոք, աշխարհաքաղաքական դասավորվածությունը տարածաշրջանում չի հեշտանում՝ զսպելով դրա անցումը համապարփակ բազմակողմ համագործակցության և ինտեգրման կոորդինատների համակարգին: Նպատակաուղղված փորձեր ենք տեսնում «թեժացնելու» իրավիճակը, խարխլելու միջպետական փոխգործակցության առկա մեխանիզմները: Իրենց ներդրումն են ունենում նաև նեղ ձևաչափով կառույցները և ռազմական դաշինքները, որոնք ստեղծվում են «սառը պատերազմի» և զսպման քաղաքականության տրամաբանությամբ»,- ասել է նախարարը ելույթ ունենալով Ասիայում վստահության միջոցների և փոխգործակցության խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել