Բայդենն ու Էրդողանը G20-ի շրջանակներում հանդիպելիս կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը
10:52 - 12 հոկտեմբերի, 2021

Բայդենն ու Էրդողանը G20-ի շրջանակներում հանդիպելիս կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը

Մենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լայն շրջանակ ունենք։ Այս մասին թուրքական Milliyet պարբերականին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, փոխանցում է Report-ը։

Հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի նախագահի հանդիպմանը, որը տեղի է ունենալու «Մեծ յոթնակի» գագաթնաժողովին հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա օգոստոսի 30-31-ը Հռոմում, խոսնակն ասաց․ «Թուրքիան ԱՄՆ-ի հետ կապեր ունի քաղաքական, տնտեսական, էներգետիկ, անվտանգային, հակաահաբեկչական, առեւտրային, պաշտպանական անվտանգության շրջանակներում, ինչպես նաեւ Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Ղարաբաղում, Կովկասում, Լիբիայում, Միջերկրածովյան եւ այլ շրջաններում։ Առաջնորդները այս հարցերը քննարկելու են որպես օրակարգի կարեւորագույն հարցեր։

Քալընը հավելել է․ «Մասնավորապես, մենք ցանկանում ենք ընդլայնել եւ մեծացնել առեւտուրը»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել