Վրաստանի վարչապետը բացառել է Սաակաշվիլիին՝  Ուկրաինա արտահանձնելու տարբերակը |tert.am|
17:53 - 11 հոկտեմբերի, 2021

Վրաստանի վարչապետը բացառել է Սաակաշվիլիին՝ Ուկրաինա արտահանձնելու տարբերակը |tert.am|

tert.am: Վրաստանի իշխանությունները բացառում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու տարբերակը:  ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Բացառվում է: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Սաակաշվիլիին ոչ ոք ոչ մի տեղ չի փոխանցի: Առաջին հերթին, դա ոչ ոք չի պահանջում: Առնվազն 6 տարուց նա կկարողանա գնալ ցանկացած երկիր»,- ասել է Ղարիբաշվլին՝ պատասխանելով Ուկրաինային արտահանձնելու հավանականության մասին հարցին:

Ինչպես ընդգծել է Վրաստանի կառավարության ղեկավարը, նախկին նախագահը ստիպված կլինի բանտում մնալ վեց տարի՝ ըստ դատավճռի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել