Սաակաշվիլիի մայրն ու երեխաներն այցելել են գործչին բանտում
16:57 - 11 հոկտեմբերի, 2021

Սաակաշվիլիի մայրն ու երեխաներն այցելել են գործչին բանտում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավի բանտում այսօր այցելել են մայրը՝ Գիուլի Ալասանիան և որդիները՝ 26-ամյա Էդուարդը և 15-ամյա Նիկոլազը: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն, ընտանիքի անդամներն առաջնային են համարում Սաակաշվիլիի առողջությունը:

«Մենք խոսեցինք հայրիկի հետ: Նիկուշայի հետ եկել էինք տեսնելու հայրիկին: Շատ կարևոր է, որ մենք նման հնարավորություն ենք ստացել նրա ձերբակալման 10-րդ օրը: Մենք նրան երկար ենք սպասել: Մեզ համար առաջնահերթ է Միշային պարզապես առողջ և ազատ տեսնելը: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին, որոնք կիսում են այդ նպատակը»,- ասել է Էդուարդ Սաակաշվիլին:

Սաակաշվիլիի ավագ որդին ապրում և աշխատում է ԱՄՆ-ում, որտեղ ավարտել է համալսարանն ու իր ընտանիքը ստեղծել: Կրտսեր տղան ապրում է Թբիլիսիում մոր՝ Սանդրա Ռուլոֆսի հետ:

Քաղաքական գործչի մայրը լրագրողներին հայտնել է, որ խնդրել է որդուն դադարեցնել հացադուլը, սակայն «նա չի ուզում խոսել այդ մասին»:  «Ես չեմ կարող գնահատել նրա առողջական վիճակը: Ես գիտեմ, որ նա քաղցում է արդեն 15 օր: Պարզվում է, որ նա ոչինչ չէր կերել շատ ավելի շուտվանից, քան բանտում հայտնվելը»,- ասել է Սաակաշվիլիի մայրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել