Պեսկովը հայտնել է հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի հանդիպման նախապատրաստման մասին |armenpress.am|
17:44 - 10 հոկտեմբերի, 2021

Պեսկովը հայտնել է հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի հանդիպման նախապատրաստման մասին |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում հոկտեմբերի 12-ին նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո։ Նման հանդիպում պատրաստվում է»,- ասել է նա՝ ի պատասխան համապատասխան հարցի։

Ըստ աղբյուրի՝ այս տարի Պուտինն ու Փաշինյանը երեք անձնական հանդիպում են անցկացրել, ավելի քան 10 անգամ խոսել են հեռախոսով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել