«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար». իրանցի փոխնախարար |tert.am|
12:10 - 10 հոկտեմբերի, 2021

«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար». իրանցի փոխնախարար |tert.am|

tert.am: Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարանցիկ նոր ճանապարհի կառուցմանը: Այդ մասին ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հեյրուլլահ Խադեմին:

«Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան նոր տարանցիկ ուղի ստեղծել: Մենք հայտարարել ենք այս ճանապարհի շինարարությանը մասնակցելու մեր պատրաստակամության մասին», - մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պաշտոնյայի խոսքով՝ «խոսքը նոր միջանցքի մասին Է, բացի այն ճանապարհից, որն այլընտրանքային է Գորիս-Կապան մայրուղու համար և որի շուրջ կողմերը նույնպես համաձայնության են եկել»:

«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար և համապատասխանում է նրանց կարիքներին», - ասել է Խադեմին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել