ՏԻՄ ընտրությունների կազմակերպման համար տարածքային անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև հոկտեմբերի 9-ին և 10-ին
19:36 - 08 հոկտեմբերի, 2021

ՏԻՄ ընտրությունների կազմակերպման համար տարածքային անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև հոկտեմբերի 9-ին և 10-ին

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են հոկտեմբերի 9-ին և 10-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին՝ ժամը 10․00-ից մինչև 17․00-ը, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար։

Ընդ որում, 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար համապատասխան համայնքը սպասարկող անձնագրային ծառայությունները քաղաքացիներին տրամադրելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ․ հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամբ սահմանված տեղեկանքները։

Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել