ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում Բադեն-Բադեն Սերժ Սարգսյանի այցերի հետ կապված հաղորդման հիման վրա |azatutyun.am|
17:42 - 08 հոկտեմբերի, 2021

ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում Բադեն-Բադեն Սերժ Սարգսյանի այցերի հետ կապված հաղորդման հիման վրա |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն։ Այս մասին «Ազատությանը» հայտնում են գերատեսչությունից՝ առանց նշելու, թե ով է նման հաղորդում ներկայացրել։

Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էր հայտարարել, որ երրորդ նախագահի՝ Բադեն-Բադեն այցերի վերաբերյալ «Փաստերի ստուգման հարթակ»-ի ուսումնասիրությունը իրավապահներին է ուղարկելու՝ խնդրելով դրանց տալ քրեաիրավական գնահատական` պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով։

Գլխավոր դատախազությունից հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղից տեղեկացնում են, որ այդ հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել