Այսօրվա ձախողումների շարունակությունն իշխանությունների առկայության, նրանց ոչ գրագետ, ոչ հետեւողական աշխատանքի արդյունքն է․ Սեյրան Օհանյան
12:09 - 08 հոկտեմբերի, 2021

Այսօրվա ձախողումների շարունակությունն իշխանությունների առկայության, նրանց ոչ գրագետ, ոչ հետեւողական աշխատանքի արդյունքն է․ Սեյրան Օհանյան

Հայաստանում եւ Արցախում ստեղծված է մի իրավիճակ, երբ պարտությունից հետո ՀՀ իշխանությունները գտնվում են պարտադրանքի եւ թելադրանքի ներքո՝ հատկապես միջազգային հարթության մեջ։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մաիսն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ շարունակելով, որ այս պատերազմն արդյունք է ոչ միայն Ադրբեջանի սանձազերծած ոտնձգության, այլ այն պարտվողական քաղաքականության, որ, ըստ նրա, տեղի է ունեցել 2018-ից սկսած․ «Ձախողվել է արտաքին քաղաքականությունը, չի օգտագործվել բանակցային ամբողջ ներուժը, հարվածի տակ են գտնվել բանակը, անվտանգության համակարգը, եւ Ադրբեջանը, օգտվելով այս իրավիճակից, սկսել է պատերազմական գործողություններ։ Ակնհայտ է, որ այսօրվա ձախողումների շարունակությունն այսօրվա իշխանությունների առկայության, նրանց ոչ գրագետ, ոչ հետեւողական աշխատանքի արդյունք է, որն ամեն օր տեսնում ենք սահմանային իրավիճակում»։

Օհանյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքի եւ խմբակցության նպատակների մեջ կա այն, որ ՀՀ ղեկին պետք է լինեն համապատասխան մարդիկ, նոր իշխանություն, որը կարող է ազատ բանակցել եւ օգտագործել 27-30 տարիների ընթացքում իենց ձեռք բերած բանակցային ներուժը․ «Ակնհայտ է, որ նաեւ կազմակերպչական ունակությունների արդյունքում երկիրը հնարավոր կլինի դուրս բերել հոգեբանական այս իրավիճակից եւ ձեւավորել անվտանգության համակարգը, հատկապես բանակը։ Բանակն ամենաառաջինը պետք է դուրս գա այս իրավիճակից եւ ապահովի իր զարգացումը։ Մեր աշխատանքներն ընթանում են ոչ միայն ԱԺ ֆրակցիայի ներսում, այլ նաեւ դաշինքի համապատասխան կառույցներում, եւ մեզ քվե տված ժողովրդի հետ։ Մենք աշխատելու ենք եւ փորձելու ենք հասնել համապատասխան իրադրության»։

Թե ինչպես են պայքարելու Փաշինյանի եւ կառավարող ուժի դեմ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ օգտագործելու են բոլոր օրինական մեթոդները՝ դժգոհությունը, մարդկանց բողոքը, պահանջները տեղ հասցնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել