Օդի ջերմաստիճանն ՀՀ ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
10:32 - 08 հոկտեմբերի, 2021

Օդի ջերմաստիճանն ՀՀ ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Հոկտեմբերի 5-ին Արևմտյան Սիբիրից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափացմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում հաստատվեցին անոմալ ցրտեր, որոնք մի շարք շրջաններում ուղեկցվեցին ձյան առատ տեղումներով։ Այս մասին գրում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Հոկտեմբերի 5-7-ը հանրապետության տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր էր 4-8 աստիճանով։

Հոկտեմբերի 8-ից սկսած` մեր երկիր ներխուժած արկտիկական ցուրտ օդային հոսանքները նահանջում են դեպի հյուսիս, իրենց տեղը զիջելով արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքներին, որոնց ներթափանցումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ։

Հոկտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում օդի ջերմաստիճանն հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, հոկտեմբերի 13-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում` հասնելով +25․․․+26 աստիճանի»,- նշված է կենտրոնի հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել