Տոկիոյի մոտակայքում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
18:22 - 07 հոկտեմբերի, 2021

Տոկիոյի մոտակայքում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հոկտեմբերի 7-ին հզոր երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մոտակայքում։ Ուժգնությունը կազմել է 6․1 մագնիտուդ, հայտնում է ТАСС-ը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի և Չիբա պրեֆեկտուրաների սահմանին: Ցնցումների օջախը գտնվել է 80 կմ խորության վրա:

Ցնցումների հետևանքով Ճապոնիայի մայրաքաղաքի փողոցներում գործարկվել է արտակարգ իրավիճակների նախազգուշացման համակարգը։ Համացանցում հայտնված տեսանյութերից երևում է, թե ինչպես են ճոճվում շենքերի պատերը։ 

Երկրաշարժից հետո Ճապոնիայում ցունամիի սպառնալիք չկա, սակայն սեյսմոլոգները նախազգուշացնում են նոր հզոր հետցնցումների հավանականության մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել