Ադրբեջանի ԱԳՆ-ն չի բացառել ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացումը |tert.am|
10:53 - 07 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանի ԱԳՆ-ն չի բացառել ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացումը |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, նշել է, որ չի բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը, գրում է haqqin.az-ը:

«Օգտակար ենք համարում հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Մենք չենք բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը», - նշել է Աբդուլաևան:

Նրա խոսքով՝ «հաղորդակցությունների բացումը, սահմանազատման շուրջ բանակցությունների սկիզբը կարող են առողջ հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ կառուցողական առաջընթացի համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել