Ալիևը հայտարարում է` Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել է |azatutyun.am|
16:59 - 06 հոկտեմբերի, 2021

Ալիևը հայտարարում է` Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել է |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել է, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Եվրամիության նորանշանակ դեսպանին։

«Այժմ ամենակարևոր հարցը տարածաշրջանում հետպատերազմյան փուլն է և խաղաղության ապահովումը։ Մենք ուզում ենք շրջել այդ էջը, դա է մեր քաղաքականությունը, ուզում ենք հարաբերություններ հաստատել մեր հարևանի՝ Հայաստանի հետ»,- ասել է Ալիևը, հավելելով՝ Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, հաղորդակցության ուղիների բացման շուրջ։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սահմանագծմանն ու սահմանազատմանը՝ Ալիևն ասել է, թե հնարավոր է համարում Եվրամիության ակտիվ մասնակցությունն այս գործընթացում։ «Հատկապես, որ ես տեսնում եմ այդպիսի ցանկություն, դա կարող է մեզ օգնել շատ ոլորտներում»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը Եվրամիության նորանշանակ դեսպանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել