Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան. այդ համատեքստում քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծումը. Լավրով |tert.am|
15:56 - 06 հոկտեմբերի, 2021

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան. այդ համատեքստում քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծումը. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվայում Իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ 3+3 ձևաչափի ստեղծման գաղափարը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ 3+3 ձևաչափի ստեղծման գաղափարը․ «Այդ նույն համատեղ հայտարարությունը (խմբ․ նոյեմբերի 9-ի՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմի դադարեցման) սկզբունքներ է պարունակում, որոնցով որոշվում են կարգավորման ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները, որից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան: Այդ համատեքստում այսօր քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը, որը կներառի երեք կովկասյան երկիրը և 3 խոշոր հարևան երկիրը՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը»,- նշել է նա հանդիպումից հետո։

Վերջինս շեշտել է, որ իրանական կողմը դրական է վերաբերվում այդ նախաձեռնությանը: «Դրական են արձագանքել նաև Ադրբեջանում, Թուրքիայում, աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք, որ Վրաստանը ևս հետաքրքրություն կտեսնի նման ձևաչափին միանալու համար»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել