Մակրոնը և Բլինքենը քննարկել են ֆրանս-ամերիկյան համատեղ նախագծերը |azatutyun.am|
13:29 - 06 հոկտեմբերի, 2021

Մակրոնը և Բլինքենը քննարկել են ֆրանս-ամերիկյան համատեղ նախագծերը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտները՝ դաշնակիցների միջև հարաբերությունները բարելավելու նպատակով ամերիկյան դիվանագիտության ղեկավարի Փարիզ կատարած այցի ընթացքում:

Ամերիկյան կողմի ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ հանդիպումը, որը ներառված չէր Բլինքենի այցի հրապարակային օրակարգում, տևել է մոտ 40 րոպե և ներառել համատեղ նախագծերի քննարկում, որոնց մասին երկու կողմերը կարող են հայտարարել Մակրոնի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը՝ նախատեսված հոկտեմբերի վերջին:

Երեքշաբթի ավելի վաղ Բլինքենը բանակցություններ է վարել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և Ֆրանսիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էմանյուել Բոնի հետ:

Պետքարտուղարը նաև նախագահել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության նախարարական հանդիպումը, հանդես եկել ժողովրդավարությանը սպառնացող գլոբալ սպառնալիքների վերաբերյալ ելույթով:

Սա Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին այցն է Ֆրանսիա Ավստրալիա-Միացյալ Թագավորություն-ԱՄՆ անվտանգության գործընկերության մասին հայտարարությունից հետո: Այդ եռակողմ համագործակցությունը լարվածություն է առաջացրել տրանսատլանտյան դաշնակիցների միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել