ՌԴ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են իրանական միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները |tert.am|
12:21 - 06 հոկտեմբերի, 2021

ՌԴ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են իրանական միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները |tert.am|

tert.am: Հոկտեմբերի վեցին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիակատար վերականգնման հեռանկարների մասին, ինչպես նաև քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել