ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագիր կմշակեն մինչեւ 2022 թվականի հունիսը |armenpress.am|
09:48 - 06 հոկտեմբերի, 2021

ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագիր կմշակեն մինչեւ 2022 թվականի հունիսը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագիր կմշակեն մինչեւ 2022 թվականի հունիսը, երբ պետք է տեղի ունենա Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթնաժողովը: Այդ մասին ասված է Սլովենիայում Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով Եվրախրհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ:

«Մեք ՆԱՏՕ-ի հետ նոր քաղաքական հռչակագիր կշմակենք մինչեւ 2022 թվականի հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը»,- նշել է նա:

Եվրախորհրդի նախագահը հերթական անգամ հավաստիացրել է, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը Մության անվտանգության անկյունաքարն է: Գագաթնաժողվի մասնակիցները հոկտեմբերի 5-ին քննարկել են Միության պաշտպանության նոր համակարգի հայեցակարգը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույցը» անվանմամբ եւ Եվրամիության արագ հակազդման ուժերի ստեղծման պլանները:

Ինչպես հավաստել է Միշելը, այդ ռազմավարությունը եւ արագ հակազդման ուժերի ստեղծման պլանները պետք է հաստատվեն 2022 թվականի մարտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել