Իսրայելի դեսպանը մեկնաբանել է Արցախում իսրայելցի զինվորականների ներկայության մասին տեղեկությունը |armenpress.am|
21:42 - 05 հոկտեմբերի, 2021

Իսրայելի դեսպանը մեկնաբանել է Արցախում իսրայելցի զինվորականների ներկայության մասին տեղեկությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Բեն Ցվին «երևակայության արդյունք» է որակել Արցախում իսրայելական զինվորականների ներկայության մասին տեղեկությունները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Ադրբեջանում իսրայելական ուժերի ներկայության մասին վերջին շրջանում՝ Ադրբեջանական Հանրապետության հետ սրված հարաբերությունների ֆոնին, ահազանգում է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում անցկացնելով ռազմական վարժանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել