Արթուր Ղազինյանը վեցերորդ անգամ չընտրվեց պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
14:13 - 05 հոկտեմբերի, 2021

Արթուր Ղազինյանը վեցերորդ անգամ չընտրվեց պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական արտահերթ նիստն է գումարել՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով։ Այս հարցը քննարկվում է վեցերորդ անգամ։ Ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես նախորդ անգամներին, այնպես էլ այս անգամ, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ է նրա ընտրությանը։

Ղազինյանն անիմաստ համարեց մասնակցել իր ընտրության հարցով քննարկմանը՝ նշելով, որ ինքն արդեն երկու տասնյակի հասնող հարցերի ու նույնքան արձագանքների է պատասխանել։ Նա եւ ընդդիմադիր մյուս պատգամավորները լքեցին հանձնաժողովի սենյակը։ Ղազինյանը դուրս գալիս ասաց, որ ընդդիմությունը այդ պաշտոնը չի պատրաստվում զիջել մեծամասնությանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ նիստը վարողն է, իր ելույթում ասաց, որ այս խնդիրը պետք է լուծում ստանա, ուստի իրենց խմբակցության պատգամավորները օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա՝ ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակում հարցին լուծում տալու համար, որպեսզի ընդդիմադիրները նույն թեկնածուին անընդհատ չառաջադրեն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը։ Նա վեցերորդ անգամ չընտրվեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել