Ընդդիմությունը շարունակում է Սյունիքի հարցով նիստ պահանջել և հրավիրել մի շարք պաշտոնատար անձանց |hetq.am|
11:33 - 05 հոկտեմբերի, 2021

Ընդդիմությունը շարունակում է Սյունիքի հարցով նիստ պահանջել և հրավիրել մի շարք պաշտոնատար անձանց |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ընդդիմությունը շարունակում է պահանջել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի հարցով քննարկում իրականացվի և հրավիրվեն ԱԱԾ տնօրենը, Պաշտպանության նախարարը և այլ պաշտոնատար անձինք:

Այս մասին խմբակցությունների ներկայացուցիչները հայտնեցին հերթական նիստի մեկնարկին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ չնայած Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 4 անդամները նախորդ օրը նախաձեռնել էին հանձնաժողովի արտահերթ նիստ, սակայն այն չկայացավ:

Պատգամավորի խոսքով` նշված ժամին հանձնաժողովի իշխանական պատգամավորները չներկայացան:

«Դեռ ավելին` նշված ժամից կես ժամ հետո հանձնաժողովի նախագահի կողմից ստացանք գրություն, որն արհեստականորեն, չհիմնավորված խոչընդոտում էր նման արտահերթ նիստ գումարելու հարցը»,-ասաց նա:

Մանուկյանը պնդեց` ԱԺ նախագահությունից պահանջում են կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջները և թույլ չտալ անօրինականություններ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց`առանց օրակարգ առաջարկելու արտահերթ նիստի առաջարկ է արվել:

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն առաջարկեց այդ հարցն առանձին քննարկման առարկա դարձնել՝ պնդելով, որ Անդրանիկ Քոչարյանը ոչ ճիշտ մեկանաբանություններ է արել:

Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունն այդ թեմայով զրուցել է ԱԺ նախագահի հետ՝ նշելով, որ գործուղումից վերադառնալուց հետո կարող են Ալեն Սիմոնյանի հետ այդ հարցը քննարկել:

Առավել մանրամասն՝ hetq.am-ում։

Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել