ՀՀ-ն ու Լիտվան առողջապահության և բժշկագիտության ոլորտներում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21:41 - 04 հոկտեմբերի, 2021

ՀՀ-ն ու Լիտվան առողջապահության և բժշկագիտության ոլորտներում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ գտնվում է Լիտվայի Հանրապետությունում:

ԱՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ` երկու երկրների գերատեսչությունների միջև գործակցությունն ամրապնդվել է առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ:

Փոխգործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսը: Մասնավորապես` համաձայնագրով նախատեսվում է փոխգործակցություն հանրային առողջության, առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ), մոր և մանկան առողջության պահպանման ոլորտներում, առողջապահական ապահովագրության ներդրման և զարգացման շուրջ, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում և այլ ուղղություններով:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիս-հուլիս ամիսներին COVID-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի կառավարությունը Հայաստան է գործուղել արագ արձագանքման բժշկական թիմ, որը COVID-19-ով վարակված պացիենտների բուժման համար նախատեսված բժշկական կենտրոններում օժանդակել է տեղի մասնագետներին և իրականացրել փորձի փոխանակում, ինչպես նաև տրամադրել է ՊՇՌ թեստեր, պացիենտների բուժման համար նախատեսված անհրաժեշտ սարքեր և պարագաներ: Լիտվայի Հանրապետությունը, որպես նվիրատվություն, Հայաստանին է տրամադրել նաև 27500 դեղաչափ «AstraZeneca» պատվաստանյութ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել