Ծավալելու ենք փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք է հասունացնել, աշխատել ժողովրդի հետ․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|
14:31 - 04 հոկտեմբերի, 2021

Ծավալելու ենք փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք է հասունացնել, աշխատել ժողովրդի հետ․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Մենք պայքարելու ենք և պայքարում ենք, ծավալելու ենք փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք է հասունացնել, աշխատել ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա մի գործընթաց է, որը պետք է գեներացնենք։ Եթե չկարողանանք գեներացնել, նշանակում է կա՛մ ճիշտ բառապաշարը չենք ընտրել ժողովրդի հետ շփվելու, կա՛մ այնուամենայնիվ ժողովրդի մեծ մասը այս ամենը մարսել է։ Մեր նպատակը իշխանափոխությունն է, այս մարդկանց տուն ուղարկելն է կամ մեկ ուրիշ տեղ, սրա համար մենք պայքարելու ենք մեր բոլոր հնարավորություններով։ Փորձելու ենք և անելու ենք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել